Սպորտ

«Արարատ-73»-ի հաղթանակները նաեւ կարգապահության արդյունք Էին. Հովհաննես Զանազանյան

4 րոպեի ընթերցում

«Արարատ-73»-ի հաղթանակները նաեւ կարգապահության արդյունք Էին. Հովհաննես Զանազանյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013 թ. հոկտեմբերը լեգենդար «Արարատ-73» ֆուտբոլային թիմի 40 տարի առաջ տարած փայլուն հաղթանակների ամիսն Է: 1973թ. հոկտեմբերի 10-ին կայացած ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակիչի դրամատիկ մրցապայքարում 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամոյին»՝ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը, իսկ ընդամենը 18 օր անց, Երեւանում 3:2 հաշվով հաղթելով Լենինգրադի «Զենիթին», պաշտոնապես ձեւակերպեց ոսկե դուբլ` նվաճելով նաեւ երկրի չեմպիոնի կոչումը:

«Արմենպրես»-ի թղթակիցն այս առիթով զրուցում է «Արարատ-73»-ի ավագ, սպորտի միջազգային կարգի վարպետ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Զանազանյանի հետ:

- Պարոն Զանազանյան, «Արարատի» փառապանծ հաղթանակների շնորհիվ Երեւանից ոչ հեռու գտնվող Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում վերջերս բացվել Է ֆուտբոլային հուշարձան` նվիրված 1973 թ. «Արարատի» ֆուտբոլային փառքին: Օրերս տեղի կունենա լեգենդար թիմի պաշտոնական մեծարումը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում: Բայց «Արարատ-73»-ը մի տարում չի կերտվել: Ին՞չ կարելի Է ասել այս մասին:

- «Արարատ-73»-ը որպես այդպիսին ծնունդ Է առել 1967 թվականին: Թիմի այն տարիների գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանի ժամանակ սկսեց հաստատվել մեր խաղը, եւ թիմում հայտնվեցին այն ֆուտբոլիստները, ովքեր հետագայում կազմեցին «Արարատ-73»-ի հիմքը՝ Ալյոշա եւ Ֆուրման Աբրահամյաններ, Նիկոլայ Ղազարյան, Նորայր Դեմիրճյան, Սերգեյ Բոնդարենկո, Արկադի Անդրեասյան, ես: «Արարատի» հաջողությունները հիմնված են տարբեր գործոնների վրա: Որպես թիմի ավագ ասեմ, որ դրանցից շատ կարեւորներից մեկը կարգապահությունն Էր: Թիմի ավագը ես Էի, թիմը խաղադաշտ Էի դուրս բերում եւ ետ տանում խաղադաշտից: Բայց խաղադաշտում առաջատարն այն խաղացողն Էր, ում խաղն այդ օրն իսկապես ստացվում Էր:

-1973 թվականին ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ չեք ընդունում երկիշխանություն թիմում, բայց բազմիշխանության կողմնակից եք: Դրամասին եք ասո՞ւմ:

-Այո, հենց դրա մասին Է խոսքը:

-Պարոն Զանազանյան, նույն 1973 թվականին դուք ասել եք, որ ձեր լավագույն մրցաշրջանը համարում եք ոչ թե 1973, այլ 1969 թվականի մրցաշրջանը, որ առանձին ֆուտբոլիստներ 1973 թվականին այդքան Էլ լավ չեն խաղացել, բայց թիմը հավաքական առումով փայլել Է: Դա ֆուտբոլային պարադո՞քս Է:

-Եթե պարադոքս էլ Է, ապա` տրամաբանական: Բացի դրանից, «Արարատը» երկար ժամանակ Էր շարժվում դեպի 1973 թվականը: Մենք շատ լավ խաղացինք 1971թվականին` զբաղեցնելով 2-րդ տեղը եւ նվաճելով արծաթե մեդալները, ձեւավորեցինք ուժեղ կազմ, լավ հանդես եկանք ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում, կարող Էինք հաղթել գերմանական «Կայզերսլաութերնին» եւ շարունակել մրցապայքարը:1971 թվականին շահագործման հանձվեց մեր «Հրազդան» մարզադաշտը եւ այն գրեթե միշտ լեփ -լեցուն Էր մարզասերներով: Այս ամենը նույնպես ծնեց 1973 թվականը, որը եւ դարձավ մեր ֆուտբոլի լեգենդար տարին:

Արարատի» մասին դժվար Է նոր խոսքեր գտնել: Եվ Ագարակում օրերս կանգնեցված «Արարատ-73»-ի հաղթանակների հուշարձանը, որ կերտել են քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը եւ ճարտարապետ Աշոտ Դավայանը, լեգենդար թիմին անհամահացնելու յուրատեսակ նոր ձեւ Է:

-40 տարի անց «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները նորից հավաքվել են միասին, թիմի հաղթական տարին նշվում Է բարձր մակարդակով, ժողովուրդն ուրախանում Է… Էլ ին՞չ կարելի Է ցանկանալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում