Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լյուդվիգ Դուրյանի 80-ամյակը նշվեց տոնական համերգով

Լյուդվիգ Դուրյանի 80-ամյակը նշվեց տոնական համերգով

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո` նվիրված բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին: Երեկոյի ընթացքում, Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությամբ, Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր կատարեցին հայ էստրադայի երգիչ-երգչուհիներ Մհերը, Աննա Խաչատրյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Արամոն և Էմմա Պետրոսյանը, Շուշան Պետրոսյանը և այլք:

«Հայ անվանի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը մեր օրերի վերջին դասականներից է: Հունիսի 21-ին լրացավ բանաստեղծի 80-ամյա հոբելյանը, և նույն օրը Թումանյան 41 հասցեի շքամուտքի մոտ բազվեց Դուրյանի հուշաքարը: Դրանից հետո որոշեցինք, որ հոբելյանական միջոցառումները պետք է եզրափակենք տոնական համերգով, քանի որ նրան նվիրված երեկո հնարավոր չէր չկազմակերպել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը:

«Շատ եմ սիրում այս բանաստեղծին: Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծված 5 երգ եմ ընդգրկել իմ վերջին ձայնասկավառակում: Համերգին կատարեցի Լյուդվիգ Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «Տաղ հայտնության» և «Կապույտ թռչուն» երգերը: Շատ լավ է, որ կազմակերպվում են նման միջոցառումներ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր չեն ճանաչում նրան»,- նշեց երգիչ Վարդան Բադալյանը:

Միջոցառման ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Լևոն Անանյանի հիշատակը: 

Լյուդվիգ Դուրյանը ծնվել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում: 1934թ.-ին տեղափոխվել է Հայաստան: Երևանի պտղաբանջարաբուծական տեխնիկումում ուսանելու տարիներին տպագրել է իր առաջին բանաստեղծությունները: Հեղինակել է շուրջ երեք տասնամյակի հասնող բանաստեղծական ժողովածուներ` «Մաշտոց», «Ասք հողի» պոեմները, «Եռագույն առագաստ», «Լեռները չեն խոնարհվում», «Արև խաչքար», «Եվ մանանա, և նշխարք», «Քարե արցունք» գրքերը, «Կյանք իմացյալ» ընտրանին և այլն: Բանաստեղծի տեքստերով գրվել են բազմաթիվ սիրված երգեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am