Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ուկրաինայի UDAR կուսակցությունը դարձավ ԵԺԿ-ի դիտորդ անդամ

Ուկրաինայի UDAR կուսակցությունը դարձավ ԵԺԿ-ի դիտորդ անդամ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցական քաղաքական վեհաժողովի ժամանակ, որին մասնակցում էին ԵԺԿ անդամ 47 կուսակցությունների ավելի քան հարյուր պատվիրակներ, Ուկրաինայի բարեփոխումների ժողովրդավարական դաշինք կուսակցությունը (UDAR), որը գլխավորում է հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն, դարձել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ` հավաքելով ԵԺԿ անդամ 74 պետությունների ընդհանուր ձայները։

Վեհաժողովը, բացի 2014 թվականին Եվրոպայում կայանալիք ընտրությունների նախապատրաստական քննարկումներից,  շեշտադրում է կատարվել նաեւ արտաքին քաղաքականությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԺԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի գրասենյակից, Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովը միաձայն հաստատել է մի բանաձև, որով անընդունելի է համարել  Արևելյան գործընկերության երկրների վրա Ռուսաստանի ճնշումները, որոնք բացասական ազդեցություն կունենան ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վրա։

Վեհաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել Բուլղարիայում քաղաքական ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ և ափսոսանք հայտնել ներկա կոալիցիոն կառավարության կողմից կիրառվող մեթոդների վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները նույնպես ԵԺԿ անդամ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am