Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը ժամանել է Երեւան

Շառլ Ազնավուրը ժամանել է Երեւան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար հայազգի երգահան- շանսոնյե Շառլ Ազնավուրը Երեւանում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնից, Ազնավուրը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ժամը 20:30-ին` հուլիսի 7-ից 14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային երեւանյան կինոփառատոնի բացմանը մասնակցելու նպատակով:

Փառատոնի բացմանը արարողությանը հուլիսի 7-ին կնախորդի նաեւ Ազնավուրի անվան աստղի բացումը իր անունը կրող հրապարակում:  

Փառատոնի ընթացքում կկայանան Շառլ Ազնավուրի դերակատարմամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, իսկ բացումը կազդարարվի հայտնի երգչի մասնակցությամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությամբ: 

Փառատոնն այս տարի սկսվելու եւ ավարտվելու է ֆրանսիական ֆիլմերով: Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր դարձել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների, մասնավորապես` հայազգի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի, կինոքննադատ Ժան Ռադվանի եւ պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտի մասնակցությունը:

ՀՀ-ում Գերմանիայի և Լեհաստանի դեսպանությունների հետ համագործակցությունը «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կնշանավորվի այդ երկրների կինոների օրերի կազմակերպմամբ և մի շարք ֆիմերի ցուցադրությամբ: Բացի դրանից, փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն գերմանացի հանրահայտ դերասանուհի, սցենարիստ Մարգարետ ֆոն Տրոտտան, ում կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը, եւ հռչակավոր լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: 

Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]