Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ստամբուլում հայերն իշխանություններին հիշեցրել են Թաքսիմի հայկական գերեզմանատունը քանդելու պատմությունը

Ստամբուլում հայերն իշխանություններին 
հիշեցրել են Թաքսիմի հայկական գերեզմանատունը քանդելու պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայերի կողմից ստեղծված «Նոր Զարթօնք» կազմակերպությունն իր մասնակցություն է ցուցաբերել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մի քանի օր շարունակվող հակակառավարական ցույցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը, «Նոր Զարթօնք»-ի անդամները տապանաքարի տեսքով «Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն. 1551-1939» գրությամբ քար են տեղադրել «Գեզի» զբոսայգում: Քարի վրա եղել է նաև հետևյալ գրությունը. «Մեր գերեզմանատունը վերցրիք, սակայն մեր զբոսայգին չեք կարողանալու վերցնել»:

Այս փաստի առնչությամբ Facebook-ի իր էջում գրառում է թողել նաև հայտնի թուրք գիտնական, Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Հրապարակելով Թաքսիմում տեղադրված հայկական տապանաքարի նկարը` նա գրել է. «Մոխիրներից ծնվում է պատմության նոր ըմբռնումներ ունեցող նոր Թուրքիան»:

   Ավելի վաղ Թաքսիմ հրապարակում նախկինում եղած հայկական գերեզմանատան մասին խոսել էր նաև քուրդ պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերը: Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի պատգամավորը թուրքական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հաղորդման ժամանակ հետաքրքիր հարց էր բարձրացրել. «Որտե՞ղ են օգտագործվել հայկական գերեզմանատան քարերը»: Հաղորդման ժամանակ թուրք պատգամավորն անդրադարձել է այն փաստին, որ Դիվան հյուրանոցի կառուցման ժամանակ շինարարական տարածքում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է, իսկ գերեզմանների մարմարե քարերն օգտագործվել են Թաքսիմի զբոսայգու ճանապարհների կառուցման համար: Սըրրը Սուրեյյա Օնդերը նշել է, որ Թաքսիմի և Բեյօղլուի շրջաններում եղել են հայերի գերեզմաններ: «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորն առաջարկել է «Քոչ» ընկերությանը գերեզմանոցում թաղվածների ապրող սերունդների համար առանձին հարգանքի սյուն տեղադրել հյուրանոցի այգում: 

Ստամբուլում հուզումներ են սկսվել, երբ իշխանությունները փորձել են քանդել «Գեզի» զբոսայգին: Իրավապահները բռնություն են կիրառել ակտիվիստների նկատմամբ ու դա Թուրքիայում բուռն հուզումների առիթ է հանդիսացել` պայքարը հասցնելով մինչեւ վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]