Տարածաշրջանային

Սիրիայում Ասադի դեմ կռվող ադրբեջանցիները հայրենակիցներին կոչ են արել միանալ իրենց ջիհադին

1 րոպեի ընթերցում

Սիրիայում Ասադի դեմ կռվող ադրբեջանցիները հայրենակիցներին կոչ են արել միանալ իրենց ջիհադին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Բաշար Ասադի վարչակազմի դեմ կռվող ադրբեջանցիներն Ադրբեջանի հայրենակիցներին կոչ են արել միանալ իրենց ջիհադին (հոգեւոր սրբազան պատերազմ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է նրանց կողմից youtube-ում տարածված տեսանյութում:

Կրոնական կարգախոսի տակ մոտ 20 ադրբեջանցի զինյալների ղեկավար Աբու Յախյի ալ Ազերին ադրբեջաներենով հայտնում է, որ Սիրիայում տարվող պատերազմը ջիհադ է: Այդ պատճառով էլ նա կոչ է անում Ադրբեջանի իր հայրենակիցներին շտապել Սիրիա եւ միանալ ջիհադին: Նա ասում է, որ իր կողքին կանգնած ադրբեջանցիները շատ հեշտ ճանապարհով ընտանիքների հետ միասին Ադրբեջանից ժամանել են Սիրիա:

Ադրբեջանցի զինյալների առաջնորդը քննադատում է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եւ իշխանության ներկայացուցիչներին, որոնք Սիրիայի իշխանության դեմ պատերազմը համարում են միջազգային ուժերի գործը: Նա ասում է նաեւ, որ իրենց «սրբազան պատերազմում» արդեն բավականին թվով ադրբեջանցիներ են զոհվել: Նա խնդրում է հավատացյալ ադրբեջանցիներին աղոթել իրենց հաջողության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում