Հասարակական

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ տարածում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 18-ին` ժամը 15.14-ին, սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.39-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Մեղրի, Կապան, Ջերմուկ և Եղեգնաձոր քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում