Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հրայր Թովմասյանը խորհուրդ տվեց ԲՀԿ-ին բարեփոխումները սկսել հենց իրենց ղեկավարած համայնքներից

Հրայր Թովմասյանը խորհուրդ տվեց ԲՀԿ-ին բարեփոխումները սկսել հենց 
իրենց ղեկավարած համայնքներից

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունները Բաստիլի գրավումը չէ, Երևանը երևանցիներինն է, ով ընտրությունների ժամանակ ստանա առավելագույն ձայները, նա էլ առաջիկա չորս տարում կստանձնի մայրաքաղաքի կառավարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության ապրիլի 11-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ քաղաքական մենաշնորհը կոտրելու մասին հայտարարություններին, այդ մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

«Ինչ է նշանակում քաղաքական մենաշնորհ: Եթե իրենք քաղաքական համակարգում իրենց զրո են համարում, ապա այդ հարցն իրենց պետք է տալ: Իրենք ընդգրկված են քաղաքական համակարգում և այդ տեղը հենց Ազգային ժողովն է»,- նկատեց Թովմասյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի՝ «Սկսելու ենք Երևանից» կարգախոսին՝ Թովմասյանը նշեց, որ Երևանն իր բոլոր տնտեսական ցուցանիշներով բոլոր համայնքների մեջ գտնվում է առաջին տեղում: Արդարադատության նախարարի պաշտոնակատարը խորհուրդ տվեց ԲՀԿ-ին սկսել այն համայնքներից, որոնք իրենք են կառավարում, և որտեղ վիճակը շատ ավելի վատ է:

Թովմասյանը հիշեցրեց Չերչիլի խոսքերը, որ յուրաքանչյուր ոք ինքն իրենից պետք է սկսի, իր շրջապատից, իր քաղաքական համակարգից, և փորձի դրանով օրինակ ծառայել: «Միայն դրանից հետո նա կարող է հավակնել ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն ստանձնելուն»,- եզրափակեց Թովմասյանը:

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում:  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am