Տարածաշրջանային

Հունաստանը Թուրքիային զգուշացնում էՍուրբ Սոֆիայի տաճարն օգտագործել միայն ըստ դրա պատմական նշանակության

1 րոպեի ընթերցում

Հունաստանը Թուրքիային զգուշացնում էՍուրբ Սոֆիայի տաճարն օգտագործել միայն ըստ դրա պատմական նշանակության

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող հունական Սուրբ Սոֆիա տաճարն իր պատմական եւ կրոնական նշանակությամբ չօգտագործվելու դեպքում Աթենքը կհակազդի ինչպես երկկողմանի, այնպես էլ միջազգային մակարդակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունական AMNA լրատվական գործակալությունը, հույն արտգործնախարարը հայտնել է Hrisi Avgi (Ոսկե արեւածագ) կուսակցության պատգամավոր Խրիստոս Պապպասի այն հարցին ի պատասխան, թե ինչ միջոցներ է պատրաստվում իրագործել հունական կողմը, եթե Սուրբ Սոֆիան թուրքերի կողմից մզկիթի վերածվի:

Ավրամոպուլոսն ասել է, որ հունական կողմի` Սուրբ Սոֆիայի հետ կապված պահանջներն ու առաջարկներն արդեն ուղարկվել են թուրքական կողմին, եւ որ այդ մասին միջազգային մակարդակում բարձրաձայնելու համար կօգտագործեն ամեն հնարավորություն:

«Հունաստանը հետեւում է Թուրքիայում քրիստոնեական աղոթատեղիների եւ խորհրդանիշերի նկատմամբ վերաբերմունքին: Եթե Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա տաճարին հանդեպ չվերաբերվեն դրա պատմական եւ կրոնական ինքնությանը համապատասխան, Հունաստանը բոլոր մակարդակներում վճռական հակազդեցություն կցուցաբերի», -ասել է Ավրամոպուլոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում