Տարածաշրջանային

Էրդողանն Ասադին մեղադրում է ցեղասպանության մեջ

2 րոպեի ընթերցում

Էրդողանն Ասադին մեղադրում է ցեղասպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը քննադատելով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (ԺՀԿ)` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ երեք հոգուց բաղկացած պատգամավորական պատվիրակությամբ հանդիպման համար, հայտարարել է, որ Սիրիայի նախագահի մասին խոսելիս ինքն այլեւս նրան չի ասելու «պարոն Ասադ»: «Ես նրան այլեւս «պարոն Ասադ» չեմ ասելու: Նա արդեն հետեւում է մնացել: Ինչու պետք է մեր երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության պատգամավորները հանդիպեն այդ բռնապետի, դաժան մարդու հետ», - ասել է Էրդողանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքը, պատասխանելով ՄԱԿ-ին Սիրիայի նախագահի կողմից Թուրքիայից բողոքելու մասին հարցին, Էրդողանն ասել է. «Ինչ է, պետք է բողոքի, որ իր 250 հազար քաղաքացիներին ապաստան ենք տվել մեր հողում: Սեփական երկրում ցեղասպանություն է կատարում, դրա համար պետք է բողոքի մեզնից», -ասել է Էրդողանը եւ ընդգծել, որ շարունակելու են ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել սիրիացի փախստականներին:

Լրագրողի այն հիշեցմանը, որ ժամանակ առաջ ընտանիքներով ջերմ հարաբերությունների մեջ են եղել, Էրդողանը հայտարարել է, որ Ասադին ջնջել է իր ընտանիքի կյանքից: «Այն պահից սկսած, երբ Ասադը փոխվեց, նրան ջնջեցինք մեր գրքից, քանի որ նման կերպ սեփական ժողովրդին ճնշող մարդը չի կարող լինել մեր բարեկամը», -հայտարարել է Էրդողանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում