Տարածաշրջանային

Թուրքիայում կանխվել է վարչապետ Էրդողանի դեմ մահափորձը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում կանխվել է վարչապետ  Էրդողանի դեմ մահափորձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձը կանխվել է վերջին պահին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Թուրքական հատուկ ծառայություններին հաջողվել է ձերբակալել մահափորձի մեջ կասկածվող Թուրքիայում ահաբեկչական համարվող «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության ճակատ» (DHKP-C) կազմակերպության 6 անդամների, որոնց մոտ զենքեր են հայտնաբերվել:

Անվտանգության ծառայությունները կազմակերպության անդամներին հետեւել են մոտ մեկ տարի: Պարզելով, որ ահաբեկչական ակտի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, նրանք կանխող միջոցներ են ձեռնարկել, որոնց արդյունքում մահափորձի կազմակերպիչները ձերբակալվել են: Նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել են Էրդողանի տան քարտեզը, ինչպես նաեւ մի քանի բարձրաստիճան դատավորների եւ դատախազների տների լուսանկարները: Թուրքական հատուկ ծառայությունները ներկայումս որոնում են հանցագործ խմբավորման մյուս անդամներին:

Ձախամետ հայացքներով DHKP-C կազմակերպությունը, որը Թուրքիայում ստեղծվել է 1994 թ-ին, ահաբեկչական է ճանաչվել նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում