Տարածաշրջանային

Վանում հարձակվել են տարրական դպրոցներից մեկի վրա

1 րոպեի ընթերցում

Վանում հարձակվել են տարրական դպրոցներից մեկի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք «Մոլոտովյան կոկտեյլ» պայթուցիկներով հարձակվել են Վանի Հաջըբեքիր թաղամասի տարրական դպրոցներից մեկի վրա: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը, հարձակումը տեղի է ունեցել դպրոցի մուտքի մոտ:

«Մոլոտովյան կոկտեյլները» դպրոցի մուտքի մոտ հրդեհ են առաջացրել: Այս տարածքում գտնվող բոլոր իրերն այրվել են: Ավելի ուշ հարձակվողները կոտրել են դպրոցի պատուհանների ապակիները և բակում այրել Թուրքիայի դրոշը:

Թուրքական ոստիկանությունը դեպքի վայրում հետաքննություն է սկսել: Վերցվել են հարձակվողների մատնահետքերը: Միջադեպի առնչությամբ սկսել է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում