Տարածաշրջանային

Հայոց ցեղասպանությունը փաստող «Կապույտ գիրքը» կրկին ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը փաստող «Կապույտ գիրքը» կրկին ուղարկվել է 	Թուրքիայի խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպության ռասիզմի դեմ հանձնաժողովի անդամ Ռագըփ Զարաքոլուն եւ Կոմիտասի ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը Հայոց ցեղասպանությունը փաստող` «Կապույտ գիրքը» (The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915-1916) կրկին ուղարկել են Թուրքիայի խորհրդարան: Գիրքը հրատարակվել է 1916 թ-ին, որը Ջեյմս Բրայսի եւ Առնոլդ Թոյնբիի վավերագրերի հիման վրա հեղինակել են Լորդերի պալատի անդամ լորդ Ավեբրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական bianet.org լրատվական կայքը, «Տեր կանգնենք խորհրդարանականների կարդալու եւ հաղորդակցվելու ազատությանը» խորագրով անցկացված մամուլի կոնֆերանսից հետո Զարաքոլուն եւ Սարաֆյանը գնացել են Գալաթասարայի փոստատուն եւ «Կապույտ գրքի» չգրաքննված տարբերակներն ուղարկել Թուրքիայի խորհրդարան:

«Կապույտ գրքի» օրինակները Թուրքիայի խորհրդարան ուղարկվել էին նաեւ 2009 թ-ին, սակայն այդ ժամանակ թուրքական խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Շուքրու Էլեքդաղի պահանջով խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Քյոքսալ Թոփդանը արգելել է գիրքը բաժանել թուրք խորհրդարականաններին. եւ գրքերը հետ են ուղարկվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում