Տարածաշրջանային

«Ակոս» պարբերականն անվճար կտրամադրվի «Թուրքական ավիաուղիներ»-ի չվերթերի ուղեւորներին

1 րոպեի ընթերցում

«Ակոս» պարբերականն անվճար կտրամադրվի «Թուրքական ավիաուղիներ»-ի չվերթերի ուղեւորներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականն այսուհետ Աթաթուրքի անվան օդանավակայանում «Թուրքական ավիաուղիներ» ընկերության կողմից անվճար տրամադրվող թերթերի շարքում կլինի: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը:

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության և «Ակոս»-ի միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ ավիաուղիներին պատկանող ինքնաթիռներով արտասահման մեկնող ուղևորները հնարավորություն կունենան անվճար ստանալ հայկական պարբերականը: Հաղորդվում է, որ «Թուրքական ավիաուղիներ»-ի և «Ակոս»-ի միջև առկա համաձայնագիրը առաջիկա ամիսների ընթացքում կարող է ընդլայնվել` ներառելով ավելի մեծ թվով չվերթեր եւ ընդգրկելով նաև այլ ավիաուղիների:

«Ակոս» շաբաթաթերթը լույս է տեսնում երկու լեզուներով` հայերեն և թուրքերեն: Այն 1996 թվականին հիմնադրել է Հրանտ Դինքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում