Տարածաշրջանային

Թուրքիայում սպանված ամերիկացի լրագրողուհու աճյունը դրվել է հայկական եկեղեցում

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում սպանված ամերիկացի լրագրողուհու աճյունը դրվել է  հայկական եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում դաժանորեն սպանված ամերիկացի  32-ամյա լուսանկարչուհի Սառա Սիեռայի աճյունն ԱՄՆ-ն տեղափոխելուց առաջ նրա հարազատները դրել են Ստամբուլի Երեք Խորան հայկական եկեղեցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է HaberTurk հեռուստաալիքի լրատվական կայքը:

Հունվարին երկու շաբաթով Թուրքիա այցելած Սիեռան սպանվել է Ստամբուլում` պատմական վայրերից մեկում, լուսանկարներ անելու ժամանակ: Դեռեւս անհայտ անձիք քարով հարվածել են նրա գլխին, 12 օր շարունակ բռնաբարել գիտակցությունը կորցրած կնոջը,  այնուհետեւ սպանել:

Հեռուստաալիքը  հայտնել է, որ Սառայի հետեւից Ստամբուլ ժամանած նրա ամուսինն ու եղբայրը, թուրքական անվտանգության մարմիններից  նրա աճյունը ստանալուց հետո ցանկություն են հայտնել այն դնել հայկական եկեղեցում: Ամերիկացի լուսանկարչուհու սպանության մասին պատմող տեղեկություններ եւ սպանության  վայրից ռեպորտաժներ են հրապարակել CNN, ABC, Fox News եւ CBS հեռուստաալիքները:

Ստամբուլի հանրապետական դատախազ Հուսին Քափլանը լրատվամիջոցներին հայտնել է, որ սպանության փաստող քրեական գործ է բացվել, կատարվում է հետաքննություն: Նրա խոսքով` արդեն 21 կասկածյալներ կան ձերբակալված: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Սառա Սիեռայի սպանության գործի բացահայտման գործով թուրքական կողմի հետ համատեղ աշխատում են նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում