Տարածաշրջանային

Թուրքիան վտանգավոր է օտարերկրացիների համար. գտել են ամերիկացի լուսանկարչի դին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան վտանգավոր է օտարերկրացիների համար. գտել են ամերիկացի լուսանկարչի դին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գտել են անհետ կորած ամերիկացի լուսանկարիչ Սառա Սիեռայի դին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ամերիկացի կնոջ դանակահարված մարմինը գտել են Ստամբուլի Սարայբուրնուի պարիսպների տակ: Արդեն տասը մարդ է ձերբակալվել նրա անհետանալու կապակցությամբ:

Հունվարի 21-ից փնտրվող լուսանկարչին գտնելու նպատակով Թուրքիա էին ժամանել Սառայի ամուսինն ու եղբայրը, ովքեր Թուրքիայում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ ներկայացել են հետաքննություն իրականացնող ոստիկանական բաժանմունք: Ամերիկացի լուսանկարիչ, երկու երեխաների մայր, 33-ամյա Սառա Սիեռան Թուրքիա էր ժամանել հունվարի 7-ին և նախատեսվում էր, որ պետք է Նյու Յորք վերադառնար հունվարի 22-ին, սակայն նրա ամուսինն օդանավակայանում այդպես էլ չի հանդիպել կնոջը, ինչից հետո դիմել է ոստիկանությանը: Թուրքիայում ամերիկացի լուսանկարչի մնացած հյուրանոցի համարում հետախուզություն էր անցկացվել, որի արդյունքում հայտնաբերվել էին Սառայի անձնագիրն ու մյուս իրերը: Հաղորդվում է, որ վերջին անգամ լուսանկարչուհին խոսել է քրոջ հետ և հայտնել է, որ գնում է Գալաթասարայի աշտարակը տեսնելու:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում