Տարածաշրջանային

«Ակոս» պարբերականին հատուկ մրցանակ է շնորհվել

1 րոպեի ընթերցում

 «Ակոս» պարբերականին հատուկ մրցանակ է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Ժամանակակից լրագրողներ» կազմակերպությունը հատուկ մրցանակ է հանձնել 1996 թվականին Հրանտ Դինքի կողմից հիմնված, Ստամբուլում լույս տեսող հայկական «Ակոս» շաբաթաթերթին, ինչպես նաև պարբերականի թղթակիցներից մեկին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ կազմակերպությունը «Ակոս» շաբաթաթերթին մրցանակ է շնորհել «Չնայած ճնշմանն ու դժվարություններին սկզբունքային հրապարակումները շարունակելու համար և Հրանտ Դինքի հիշատակին»:

Մրցանակ է շնորհվել նաև «Ակոս» պարբերականի լրագրող Ֆունդա Թոսունին` իր հրապարակած «Նախազգուշացում Դինքին անմեղ անվանող դատավորին» հոդվածի համար:

«Ժամանակակից լրագրողներ» կազմակերպությունը հիմնվել է 1978 թվականին: Կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել թույլ չտալ լրագրությունը վերածել զենքի` անձնական շահերի և նպատակների համար, չսահմանափակել լրատվական ոլորտը, մատուցել միայն ճշգրիտ լրատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում