Տարածաշրջանային

Կապադովկիայի հունական եկեղեցին հանձնել են Դերինքույուի նահանգապետարանին

1 րոպեի ընթերցում

Կապադովկիայի հունական եկեղեցին հանձնել են Դերինքույուի նահանգապետարանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նևշեհիր շրջանի Դերինքույու գավառում գտնվող հունական Այիոս Թեոդորոս Տրիոն եկեղեցին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից հանձնվել է Դերինքույուի նահանգապետարանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հայկական «Ակոս» պարբերականը, այս մասին հայտնել է Դերինքույուի նահանգապետ Միթհան Ջան Քութլուջան:

19-րդ դարի կեսերին կառուցված և նախկինում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը պատկանող եկեղեցին զբոսաշրջիկների համար բացվում էր միայն նախարարության հատուկ թույլտվությամբ: Այն համարվում է Կապադովկիայի ամենամեծ եկեղեցին: Այստեղ տարվա ընթացքում մի քանի անգամ թույլատրված էր իրականացնել եկեղեցական արարողություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում