Տարածաշրջանային

Թուրքական համալսարանում պետության դրոշն անարգել են

1 րոպեի ընթերցում

Թուրքական համալսարանում պետության  դրոշն անարգել են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Օրդու համալսարանում անարգել են թուրքական դրոշը: Համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի մասնաշենքի մուտքի մոտ վերանորոգման համար բերված ցեմենտի պարկերն անձրեւից պաշտպանելու համար ծածկել են Թուրքիայի պետական դրոշով: Այդ տեսարանը պատկերող լուսանկարը հայտնվել է համացանցում, ինչը սոցիալական մամուլում մեծ հակազդեցության է արժանացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է HaberTurk հեռուստաալիքի լրատվական կայքը:

Լուսանկարի հայտնվելուց հետո Թուրքիայի հանրապետական դատախազությունը հարցի հետ կապված հետաքննություն է սկսել: Օրդուի համալսարանի ռեկտորատը երեւույթի առնչությամբ իր պաշտոնական կայքում արդարացել է, թե «լուսանկարում երեւացող թուրքական դրոշն անուշադրությամբ հայտնվել է ցեմենտի պարկերի վրա համալսարանի մասնաշենքի շինարարությունն իրագործող ընկերության բանվորների կողմից»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում