Տարածաշրջանային

Ստամբուլում ռումբ են նետել թերթի հրատարակչատան վրա

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ռումբ են նետել թերթի հրատարակչատան վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բաղչըլար թաղամասում անհայտ անձը ձայնային ռումբ է նետել փոքրամասնությունների նկատմամբ ատելություն սերմանող սկանդալային թուրքական «Ենի Աքիթ» թերթի հրատարակչության շենքի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, թերթի հրատարակչությունում ռումբը պայթել է հունվարի 11-ի ուշ երեկոյան: Չնայած պայթյունը ոչ մեծ գույքային վնաս է հասցրել, սակայն, այն վախեցրել է շրջակա շենքերի բնակիչներին, ովքեր սարսափած դուրս են նետվել բնակարաններից: Ստամբուլի ոստիկանությունը փորձում է հրատարակչության տեսախցիկների միջոցով բացահայտել ռումբը տեղադրած եւ պայթեցրած անձին:

Հիշյալ պարբերականը հայտնի է հակահայկական եւ այլ թեմաներով թուրքական հասարակության մեջ ատելություն եւ թշնամանք սերմանող հրապարակումներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում