Տարածաշրջանային

Թուրքիայում վեց եկեղեցի եւ մեկ սինագոգ է վերակառուցվել. թուրք փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում վեց եկեղեցի եւ մեկ սինագոգ է	վերակառուցվել. թուրք փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հայտարարել է, որ 2002 թ-ից հետո մինչ այժմ Թուրքիայում վեց եկեղեցի եւ մեկ սինագոգ է վերակառուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, վերակառուցված եկեղեցիների թվում կան հայկական, ասորական, հունական եկեղեցիներ եւ մեկ սինագոգ, որոնք գտնվում են Հաթայում (Անտիոք), Չանաքքալեյում, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) եւ Այնթափում: Նրա խոսքով` սինագոգի եւ եկեղեցիներից մեկի շինարարությունը շարունակվում է:

Թուրք փոխվարչապետը հայտնել է, որ այն եկեղեցիների ու պաշտամունքի վայրերի վերակառուցման աշխատանքները, որոնք պատկանում են փոքրամասնությունների հիմնադրամներին, կատարվում են ոչ թե կառավարության, այլ հիմնադրամների վարչության միջոցներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում