Տարածաշրջանային

Վանա կատուն այլեւս Անկարայի խորհրդանշանը չէ

1 րոպեի ընթերցում

Վանա կատուն այլեւս Անկարայի խորհրդանշանը չէ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Վանա կատուն որպես Անկարայի խորհրդանշան ներկայացնելու մասին Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի կողմից ավելի ընդունված որոշումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը:

Դատական հայցը ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ռահմի Քումաշը, ով նշել է, որ Անկարայի հետ ոչ մի կապ չունեցող երկնագույն եւ դեղին գույնի աչքերով Վանա կատուն չի կարող հանդիսանալ Թուրքիայի մայրաքաղաքի խորհրդանշանը: Նա իր կողմից առաջարկել է Անկարայի խորհրդանշան դարձնել մահմեդական մզկիթի մինարեթներով, կիսալուսիններով եւ աստղերով պատված «Խեթական արեւը»:

Հեռուստաալիքը նշում է, որ Անկարայի քաղաքապետը վճռական է Վանա կատուն Թուրքիայի մայրաքաղաքի խորհրդանիշ պահելու հարցում եւ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում