Տարածաշրջանային

Դավութօղլուն կրկին խոսել է Թուրքիայի քաղաքացիների իրավահավասարության մասին

1 րոպեի ընթերցում

Դավութօղլուն կրկին խոսել է Թուրքիայի քաղաքացիների իրավահավասարության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ խոսել է երկրում բոլոր քաղաքացիների իրավահավասարության մասին` անկախ ազգությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին Դավութօղլուն հայտարարել է Զոհված դիվանագետների պուրակ կատարած այցելության ժամանակ:

Խոսելով վերջերս մահացած Բողազիչի համալսարանի հայազգի պրոֆեսոր Արման Մանուկյանի մասին և հոգու հանգստություն մաղթելով նրան` Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է. «Նա մեր պետության համար կարևոր հայ քաղաքացի էր: Մեզ համար կարևոր են մարդկային հատկանիշները: Թուրքիայի Հանրապետության ցանկացած քաղաքացի ունի հավասար իրավունքներ»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը չի զլացել հերթական անգամ իր իսկ վարած քաղաքականությանը հակասող հայտարարություններ անել: Նա նշել է, որ երկրում ազգությամբ ոչ թուրք քաղաքացիների վրա հարձակում գործողները պարզապես «ցանկանում են ոչնչացնել պատմությունը»: «Օգտագործելով պատմությունը` մի ոչնչացրեք մարդկային արժեքները»,- կոչ անելով նրանց` ասել է Ահմեդ Դավութօղլուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում