Տարածաշրջանային

Թուրքիայում Աթաթուրքին «նետել» են աղբարկղը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում Աթաթուրքին «նետել» են աղբարկղը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մուղլայի նահանգի Դալաման քաղաքում դեպի օդանավակայան գնացող ճանապարհին աղբարկղի մեջ հայտնաբերվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի դիմանկարը, անկախության հիմնի եւ երիտասարդությանը հղած նրա խոսքի տեքստերը պատկերող նկարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk-ը, պարզվել է, որ դրանք աղբարկղն են նետել նրանից 20 մետր հեռավորության վրա գտնվող վարժարանի հավաքարարները:

Դալամանի կրթության բաժանմունքի ղեկավար Մեթին Էնգինը կատարվածի առնչությամբ վարչական հետաքննություն է անցկացրել: Նրա խոսքով` այդ նկարներն այնքան են հնացել, որ այլեւս օգտագործման համար պիտանի չեն եւ ենթակա են ոչնչացման: «Սակայն, դրանք չպետք է ոչնչացվեին աղբարկղը նետելու միջոցով: Վարժարանի ղեկավարությունն այդ առնչությամբ կստանա անհրաժեշտ պատիժը»,- հավաստիացրել է նա:

Նշվում է, որ Աթաթուրքին աղբարկղը «նետելու» համար Դալամայի դատախազությունը դատական գործ է հարուցել վարժարանի ղեկավարության դեմ:

Թուրքիական ԶԼՄ-ներում հաճախակիացել են Աթաթուրքի կիսանդրիները շրջելու, դրանց վրա ներկ լցնելու, ավերելու, լուսանկարներն այրելու դեպքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում