Պաշտոնական

Անհրաժեշտ է դրսևորել պետական, քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործում. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Անհրաժեշտ է դրսևորել պետական, քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ,26ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին և Կարեն Միքայելյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից, կարևորելով համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը` Նորատ Տեր-Գրիգորյանցը և Կարեն Միքայելյանը Նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արևմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի և իրավունքների պաշտպանման գործընթացին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է օգտվել պատմության դասերից, դրսևորել իրատես և պատասխանատու ժամանակակից ազգային, պետական, քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործընթացի փուլում:

Արևմտահայոց ազգային համագումարը գրանցված է Փարիզում՝ Ֆրանսիայի 1901 թվականի օրենսդրության համաձայն և անդամագրված է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում իբրև ոչ կառավարական կազմակերպություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում