Թուրքերն իշխող կուսակցության ապագա առաջնորդի պաշտոնում տեսնում են Ալի Բաբաջանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Կոնսենսիուս» հետազոտական և խորհրդատվական կազմակերպությունը հարցում է անցկացրել բնակչության շրջանում` պարզելու համար, թե Թուրքիայի նախագահի պաշտոնին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրվելու դեպքում ում են ցանկանում տեսնել«Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հարցվածների մեծ մասը նախապատվությունը տվել է նախկին արտաքին գործերի նախարար, ներկայիս փոխվարչապետ Ալի Բաբաջանին: Երկրորդ տեղում է մյուս փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, իսկ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլա Գյուլը հարցման արդյունքում հայտնվել է երրորդ տեղում: