Տարածաշրջանային

Ստամբուլի պատմական «Հայկական աղբյուրը» վերադարձվել է հայկական եկեղեցու հիմնադրամին

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի պատմական «Հայկական աղբյուրը» վերադարձվել է հայկական եկեղեցու հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգի Սարըյեր շրջանի Բոյաջըքյոյ գյուղում գտնվող պատմական «Հայկական աղբյուրը» վերադարձվել է Պոլսո Երից Մանկանց հայկական եկեղեցու հիմնադրամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքահայության հիմնադրամների խորհրդի ղեկավար Նազարեթ Օզսահակյանը հայտնել է, որ նման արդյունքի իրենք հասել են 12 տարվա համառ պայքարի արդյունքում: Նա նշել է, որ աղբյուրի հայկական պատկանելությունը հիմավորելու համար հարկադրված են եղել բազնաթիվ վավերագրեր ներկայացնել, ինչից հետո է այն վերադարձվել իրական տերերին:

1949 թ-ին Թուրքիայի անշարժ գույքի վարչությունն աղբյուրն ապօրինաբար դրվել է Սարըյերի քաղաքապետարանի ենթակայությանը, որից հետո այն զրկվել է ամենօրյա խնամքից եւ սկսել քանդվել: «Մենք վերանորոգման աշխատանքներ կիրականացնենք աղբյուրը նախկին տեսքին բերելու համար», -ասել է Օզսահակյանը:

«Հայկական աղբյուրը» 1843 թ-ին կառուցել է սուլթան Մահմուդ երկրորդի հարկահավաք Միսակ Միսակյանը, որը նա նվիրել է իր հոր` Պետրոս Միսակյանի հիշատակին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում