Տարածաշրջանային

Հազարամյա հայկական ջրաղացը ներկայում թուրքերն են օգտագործում

1 րոպեի ընթերցում

Հազարամյա հայկական ջրաղացը ներկայում թուրքերն են օգտագործում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի շրջանում` Հաքքարի-Չուքուրջա ճանապարհի վրա, հայերի կողմից կառուցված ջրաղացը, անկախ տեխնոլոգիական զարգացումներից,մեր օրերումէլշարունակում է կիրառվել թուրքերի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Պատմական ջրաղացն արդեն երկար տարիներ աշխատացնող Աբդուլսելամ Օլմեզը նշում է, որ ջրաղացը մոտ հազարամյա պատմություն ունի: «Այն կառուցվել և օգտագործվել է հայերի կողմից: Սկզբում օգտագործում էր պապիկս, իսկ այժմ էլ մենք»,- հայտնել է նա:

Օլմեզի խոսքերով` ջրաղացն օգտագործվում է ցորեն, եգիպտացորեն աղալու, իսկ ձմռան ամիսներին նաև քունջութի յուղ արտադրելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում