Տարածաշրջանային

Ստամբուլի հայկական վարժարանը տոնում է հիմնադրման 125-ամյակը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի հայկական վարժարանը տոնում է հիմնադրման 125-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի մասնավոր Կեդրոնական հայկական վարժարանը հիմնադրման 125-րդ տարելիցը որոշել է տոնել կիրառական արվեստի ցուցահանդեսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, ցուցահանդեսը նվիրվում է Թուրքիայում առաջին կին պարգեւակիր քանդակագործ, 1943-1947 թթ-ներին վարժարանի գեղանկարչության դասախոս Մարի Գերեքմեզյանին: Ցուցահանդեսը կբացվի վարժարանի սրահում եւ կգործի դեկտեմբերի 8-ից 23-ը:

Բացման խոսքով հանդես կգան եւ վաղամեռիկ Մարի Գերեքմեզյանի մասին կպատմեն Բիլգի համալսարանի դասախոս Սեւենգյուլ Դյոնմեզը եւ Կեդրոնական վարժարանի հայոց լեզվի դասախոս, գրող Կարին Կարակաշլըն: Ցուցահանդեսում կցուցադրվեն վարժարանի գեղանկարիչ, լուսանկարիչ, ճարտարապետ, դիզայներ եւ այլ մասնագիտության տեր տարբեր տարիների 32 շրջանավարտների աշխատանքները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում