Տարածաշրջանային

Թուրք հեղինակի նոր գիրքը պատմում է Ստամբուլի հայերի, հույների և հրեաների մասին

2 րոպեի ընթերցում

Թուրք հեղինակի նոր գիրքը պատմում է Ստամբուլի հայերի, հույների և հրեաների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հրատարակվել է հերթական գիրքը, որը պատմում է Ստամբուլի կյանքում քրիստոնյաների ունեցած դերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Sondakika.com-ը, Մուստաֆա Յոքերի հեղինակած «Kalimera Fener Şalom Balat» («Բարի օր Ֆեներ, բարի օր Բալաթ») գիրքը յուրօրինակ ճամփորդություն է, որը պատմում է Ստամբուլի` ոչ մուսուլմաններով բնակեցված թաղամասերի «կոսմոպոլիտ» կյանքի վերջին շրջանի մասին:

Հեղինակը գրքում պատմում է քաղաքի հունական Ֆեներ և հրեական Բալաթ թաղամասերի մասին, որոնք թեպետ հստակ սահմանագծված չեն եղել, այդուհանդերձ, բոլորն էլ իմացել են, թե որտեղ են սկսվում և որտեղ վերջանում ոչ մուսուլմանների թաղամասերը: Մուստաֆա Յոքերը նշում է, որ ցանկացած թաղամաս ունեցել է իր մշակութային և սոցիալական ամբողջականությունը:

«Ցավալին այն է, որ քաղաքի մշակութային ոլորտում հարյուրավոր տարիներ շարունակ մեծ կարևորություն ունեցող ոչ մուսուլմանները` հայերը, հույները և հրեաները, պետության «թուրքականացման քաղաքականության» արդյունքում ենթարկվել են անիրավությունների և իրենց վերապրած վախերի պատճառով հեռացել են քաղաքից, իսկ ավելի ճիշտ` նրանց ստիպել են հեռանալ այստեղից: ՆրանքՍտամբուլի գույներն էին ևայս քաղաքում մեծ նշանակություն ունեցող թաղամասային մշակույթի և կոսմոպոլիտ կյանքի անբաժան մասը: Նրանց թվաքանակի նվազմամբ` Ստամբուլի բազմազգ մշակույթը որբացավ»,- գրում է գրքի հեղինակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում