Տարածաշրջանային

Թուրքիայի նորընտիր օմբուդսմենի երդմնակալությունն անցել է ընդդիմադիր պատգամավորների բողոքի ուղեկցությամբ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նորընտիր օմբուդսմենի երդմնակալությունն անցել է ընդդիմադիր պատգամավորների բողոքի ուղեկցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առաջին օմբուդսմեն Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուի` երկրի խորհրդարանում երդմնակալության արարողությունն անցել է ընդդիմադիր պատգամավորների կողմից սեղանների վրա թմբկահարելու աղմուկի տակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օմերօղլուի` Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուն դեմ էին արտահայտվել խորհրդարանական Ժողովրդահանրապետական (CHP) եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունները: Նրանց դեմ արտահայտվելու պատճառն այն էր, որ Օմերօղլուն եղել է Թուրքիայի Վճռաբեկ դատարանի այն 18 դատավորներից մեկը, ովքեր կողմ են քվեարկել Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին` տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով` թրքականության վիրավորում, դատապարտմանը:

Խորհրդարանում ներկա CHP եւ BDP կուսակցությունների պատգամավորները աղմկել են «Akbudsmen» (մերկ պաշտպան) արտահայտությամբ գրությամբ եւ օմբուդսմենի խորհրդի հինգ անդամների լուսանկարներով քարտերը բռնած: Թուրքիայի օմբուդսմենի խորհրդի անդամներից մեկը եւս Հրանտ Դինքին դատապարտած դատավորներից է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում