Տարածաշրջանային

Թուրքերին զայրացրել է Անկարայի ֆրանսիական դպրոցում Ցեղասպանության մասին պատմող դասանյութը

2 րոպեի ընթերցում

Թուրքերին զայրացրել է  Անկարայի ֆրանսիական դպրոցում Ցեղասպանության մասին պատմող դասանյութը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի Շառլ դը Գոլի անվան ֆրանսիական լիցեյի պատմության դասագրքում Հայոց ցեղասպանության մասին դասանյութի առկայությունը հերթական անգամ հիստերիայի մեջ է գցել թուրքերին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացնում է թուրքական StarGazete-ն, ֆրանսիական միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանում, որտեղ սովորում են նաև թուրք աշակերտներ, «Հայոց ցեղասպանությունը (1915-1916թթ.)» վերնագրով բաժնում ներկայացվում է Ցեղասպանության պատմությունը: Պատմության դասագրքում ասվում է. «Երիտթուրքական կառավարությունը որոշում ընդունեց վերացնել Հայկական կայսրությունը: Այսպես սկսվեց շուրջ 1 միլիոն հայերի սպանդը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»: Գրքում խոսվում է այն մասին, որ նախքան ցեղասպանությունը հայերի թիվը հասնում էր երկու միլիոնի: Խոսելով երիտթուրքական «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության մասին` գրքում շեշտվում է, որ կուսակցության ղեկավարները տարբեր գաղտնի ժողովներ էին իրականացրել` ծրագրավորելով ցեղասպանությունը:

Թուրքական ազգայանական «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օզջան Յենիչերին գրքի կապակցությամբ իր բողոքն է հայտնել Թուրքիայի Ազգային կրթության նախարար Օմեր Դինչերին: Նա իր դիմում-բողոքում հետաքրքրվել է, թե ո՞վ է թույլատրել նման գրքով Թուրքիայում դասավանդման իրավունքը: «Եթե տեղյակ եք գրքի գոյության մասին, ինչո՞ւ ոչինչ չեք ձեռնարկում»,-դիմելով կրթության նախարարին` հայտարարել է ազգայնական կուսակցության պատգամավորը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում