Տարածաշրջանային

Թուրքիայի խորհրդարանը քաղաքացիներին դատարաններում մայրենի լեզվով պաշտպանվելու իրավունք է վերապահել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանը քաղաքացիներին դատարաններում մայրենի լեզվով պաշտպանվելու իրավունք է վերապահել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է քաղաքացիներին մայրենի լեզվով պաշտպանվելու իրավունքի մասին օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այսուհետեւ Թուրքիայում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու իրավունք է վերապահվում դատական գործընթացներում պաշտպանվել իր մայրենի լեզվով:

Թուրքական բանտերում գտնվող հազարավոր քրդերի դատական գործերը մնում են չլուծված, քանի որ շատ դատապարտյալներ չեն խոսում թուրքերեն եւ պահանջում են դատական գործընթացներում թույլ տալ իրենց պաշտպանվել մայրենի լեզվով, ինչը մինչ այժմ մերժվում էր պատճառաբանությամբ, որ Թուրքիայի պետական լեզուն թուրքերենն է:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ բանտում դատապարտյալներին` իրենց ամուսինների եւ կանանց հետ հանդիպելու հնարավորություն ընձեռող օրինագիծը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում