Տարածաշրջանային

Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրվել Դինքին դատած դատավորը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Մարդու իրավունքների  պաշտպանի թեկնածու է առաջադրվել  Դինքին դատած դատավորը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին որպես թեկնածու առաջադրվել է նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին տխրահռչակ 301-րդ հոդվածով սահմանված պատիժը հաստատած Վճռաբեկ դատարանի դատավոր Նիհաթ Օմերօղլուն: Թուրքիայի օմբուդսմենի ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին փակ գաղտնի քվեարկությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Թարաֆ» թերթը, Օմերօղլուն համարվում է այդ պաշտոնում առաջադրված երեք թեկնածուներից ամենաուժեղը:

Հրանտ Դինքի նկատմամբ այդ դատավճիռը բողոքարկվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որն արդարացրել էր նրան եւ Թուրքիայի կառավարությանը պարտադրել փոխհատուցում վճարել Դինքի ընտանիքին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում