Տարածաշրջանային

Թուրքիան կարող է մասնատվել. «Թայմս»

1 րոպեի ընթերցում

Թուրքիան կարող է մասնատվել. «Թայմս»

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Թայմս» թերթում Ռոջեր Բոյսն իր վերլուծական հոդվածում գրել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են բերել Թուրքիայի մասնատմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածում ասվում է. «Թուրքիան Մերձավոր Արեւելքում իրեն կարեւոր «խաղացող» է կարգել: Հովանավորելով Ազատ Սիրիայի բանակին, Թուրքիան նշանակալից ճակատ եղավ Ասադի ռեժիմը հեղաշրջելու պայքարում: Բայց այդ երկիրն իր հնարավորություններից դուրս գործեր է կատարում: Բազմաթիվ թուրքեր հավատում են, որ Էրդողանն իրենց քաոս է նետում: Սիրիայում պայթյունը, մեծ հավանականությամբ անկախ Քուրդիստան ստեղծելու ջանքերն ու անկայությունը Թուրքիայում կարող են բերել այդ երկրի մասնատմանը»:

Հոդվածում անդրադառնալով մահապատիժը վերականգնելու մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ինդոնեզիայում հնչեցրած հայտարարությանը, Ռոջեր Բոյսը գրում է, որ դրանով Էրդողանը ցանկանում է հասկացնել քրդերին, որ նրանց եւ Թուրքիայի միջեւ քաղաքական լուծում չի կարող լինել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում