Տարածաշրջանային

Հայկական եկեղեցին ցանկանում են թուրքագիտության ինստիտուտի վերածել Կիպրոսի թուրքական մասում

2 րոպեի ընթերցում

Հայկական եկեղեցին ցանկանում են թուրքագիտության ինստիտուտի վերածել Կիպրոսի թուրքական մասում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի «Ժողովուրդների զարգացման ծրագիր-համագործակցություն» հիմնադրամի հատկացրած 5 մլն դոլար աջակցությամբ Կիպրոսի թուրքական մասում վերանորոգվում է հայկական եկեղեցի: Օրերս հայտնի է դարձել, սակայն, որ Կիպրոսի թուրքական մասի ղեկավարությունը որոշել է այդ եկեղեցին հանձնել Մերձավոր Արեւելքի համալսարանին` այն թուրքագիտության ինստիտուտի վերածելու համար: Այդ որոշումը լարվածություն է առաջացրել ԱՄՆ-ի եւ կղզու թուրքական մասի ղեկավարության միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, Կիպրոսի հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը կիպրաթուրքական կողմին զգուշացում է տվել հայկական եկեղեցին «միջմշակութային նպատակով» օգտագործվելու մասին նախնական պայմանավորվածությունը խախտելու համար: Ամերիկյան կողմը հայտնել է, որ դեմ է հայկական վանքը թուրքագիտության ինստիտուտ դարձնելու որոշմանը եւ սպառնացել, որ հակառակ դեպքում կառկախվի կղզու` թուրքական մասին տրվող աջակցությունը:

Հարցին միջամտել է նաեւ Կիպրոսի Հանրապետությունում հայկական սփյուռքը` դարձնելով այն կղզու թուրքական մասի «նախագահ» Դերվիշ Էրօղլուի` Նյու Յորք կատարած այցի գլխավոր թեման: Նիկոսիայում ԱՄՆ դեսպան Ջոն Քոինգը հայտարարել է, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետեւում է այս հարցի շուրջ զարգացումներին եւ նշել, որ անհրաժեշտ է նոր ծրագիր մշակել հայկական վանքի օգտագործման համար: Կիպրոս վերադառնալուց հետո Էրօղլուն կիպրաթուրքական հիմնադրամների վարչությանը հանձնարարել է «լուծել խնդիրը»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում