Տարածաշրջանային

Թուրքիայում միջուկային զենք կա. իրանական մամուլ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում միջուկային զենք կա. իրանական մամուլ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ-ի միջուկային ռումբեր լինելու պնդումներին մեկն էլ է ավելացել. Իրանի պետական PressTV հեռուստատեսությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հարավում գտնվող ռազմական բազայում մոտ 70 հատ B61 տեսակի միջուկային ռումբ է պահվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանական աղբյուրը հայտնել է, որ «թուրքական աղբյուրները նշում են Ինջիռլիք ռազմաբազայում ռումբերի գտնվելու մասին»: «Այնտեղ տեղակայված 3.53 մետր երկարության եւ 320 կգ կշռով Termo տեսակի միջուկային ռումբերը գնահատվում են որպես ամերիկյան ամենառազմավարական զենքատեսակներից մեկը»,- հայտնել է գործակալությունը:

Նշվում է նաեւ, որ Թուրքիայում տեղեկայված են ԱՄՆ ուժերի կողմից ղեկավարվող ՆԱՏՕ-ի ալեհավաքային համակարգեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում