Տարածաշրջանային

Հույները պահանջում են երկրից վռնդել թուրք դիվանագետին

1 րոպեի ընթերցում

Հույները պահանջում են երկրից վռնդել թուրք դիվանագետին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի իշխող Նոր դեմոկրատիա կուսակցության մի խումբ պատգամավորներ երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են Հունաստանից վռնդել Արեւմտյան Թրաքիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Իլհան Շահինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, որպես պատճառ հույն պատգամավորները նշել են, որ Հունաստանում իր գործունեությամբ թուրք դիվանագետը «վնաս է հասցնում երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններին եւ խառնակչի դեր է խաղում»:

Հունաստանի խորհրդարանում տարածվել է Սուսուրքյոյի իմամի` Գյումուլջինի մուֆտիին հղած նամակի պատճենը, որում նշվում է, որ Շեներն ազդեցություն է ունեցել Հունաստանում մահմեդական համայնքի եւ մուֆտիի ընտրությունների վրա:

Հունաստանում Թուրքիայի դեսպան Քերիմ Ուրասը հարցի հետ կապված կանչվել է Հունաստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ հունական կառավարությունը պատրաստվում է Իլհան Շեների գործունեության հետ կապված նոտա հղել Անկարային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում