Տարածաշրջանային

Թուրք կուսակցական գործիչը խոստանում է փոխել Աթաթուրքի գերեզմանը

1 րոպեի ընթերցում

Թուրք կուսակցական գործիչը խոստանում է փոխել Աթաթուրքի գերեզմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգայնական ժողովրդական կուսակցության նախագահի թեկնածու Սեյֆի Շահինը հանդես է եկել այդ երկրի հասարակությանը ցնցող հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շահինը թուրքական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ կուսակցապետ ընտրվելու դեպքում իր ղեկավարած կուսակցությանը կբերի իշխանության գլուխ եւ կփոխի Աթաթուրքի գերեզմանը:

«Աթաթուրքի դամբարանը նման է հունական համալիրի: Մենք դա կփոխենք եւ թուրքերի հոր գերեզմանը կբերենք թուրքական հուշարձանի տեսքի: Բացի դրանից, Աթաթուրքի գերեզմանի վրա կգրենք «Հոգուդ Ֆաթիհա» (Ղուրանի առաջին սուրան)», -հայտարարել է թուրք կուսակցական գործիչը:

Թուրք ազգայնականը նաեւ նշել է, որ Թուրքիայի համար նոր «հզոր կրթական ծրագիր» է պատրաստելու, կանխելու է ամուսնալուծությունները, արգելելու է ամուսնական անհավատարմությունը եւ վերականգնելու է մահապատիժը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում