Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ

Սերժ Սարգսյանը  պետական բարձր պարգեւներ է հանձնել ՀՀ անկախության 21-րդ 
տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ: 

ՀՀ Նախագահը նշել է. 

«Հարգելի՛ տիկնա՛յք և պարոնա՛յք,
Գեներալնե՛ր, սպանե՛ր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի բարձր պարգևներին, պատվավոր կոչումներին արժանանալու առթիվ:

Այս պարգևները ձեր ազնիվ աշխատանքի և անձնվեր ծառայության արձանագրումն են, ինչպես նաև մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունը:

Մեր ձգտումն է, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր տեղում աշխատի այնպես, ինչպես դուք եք աշխատում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում մեր երկիրը ինչպիսի տեմպերով կարող է զարգանալ: Պետական բարձր պարգևների և կոչումների իմաստը ես այստեղ եմ տեսնում. ի ցույց դնել հանրությանը նրանց, ովքեր իրենց գործով ու կերպարով ամեն օր ապացուցում են շատ կարևոր ճշմարտություններ թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատին, և թե՛մեր ողջ հասարակությանը։

Իսկ մենք ապացուցելու շատ բան ունենք։ Մենք պարտավոր ենք ապացուցել, որ ունակ ենք ոչ միայն պաշտպանվել արտաքին թշնամուց, այլև արդյունավետորեն կազմակերպել մեր պետական ու հասարակական կյանքը՝ հանրային ծառայություններից մինչև տնտեսություն, արդարադատությունից մինչև կրթություն, առողջապահություն:

Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել թե՛ մեզ, թե՛աշխարհին։ Ոմանց այս արտահայտությունը կարող է շատ հավակնոտ թվալ, բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր ուժեղ կամ թույլ լինելուց է կախված ոչ միայն մեր կենցաղը, այլև տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Կախված են շատ բաներ, որոնք բխում են առանցքային այդ բառից՝ խաղաղություն։

Սիրելի՛ պարգևատրվածներ,

Դուք հենց այն մարդիկ եք, որոնցով մեր ժողովուրդն ու երկիրը դառնում են ավելի հասուն, ավելի զարգացած, մեծ հաշվով՝ ավելի ուժեղ ու անխոցելի, և հայրենիքը շնորհակալ է ձեզ դրա համար։

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի և պարգևատրման առիթներով: Շնորհակալություն ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար և նոր հաջողություններ ձեր գործունեության մեջ»:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական նվաճումների համար ՀՀ նախագահի հրամանագրով Պատվո շքանշանով է պարգևատրվել կոմպոզիտոր Կոնստանտին Աղապարոնի ՕՐԲԵԼՅԱՆԸ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ թավջութակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մեդեա Վարդանի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, դիրիժոր Լորիս Հայկազի ՃԳՆԱՎՈՐՅԱՆԸ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ պետական-հասարակական գործունեության համար Դոնարա Ասքանազի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Երվանդ Խաչատուրի ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սմբատի ԹՈՒՆՅԱՆԻՆ, ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի Ա. Մնջոյանի անվան լիպիդոլոգիայի մոլեկուլյար հիմունքների լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կոնստանտին Գրիգորի ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՆ, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի պրոֆեսոր, Ճարտարապետության դոկտոր Գառնիկ Սմբատի ՇԱԽԿՅԱՆԻՆ, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Տիգրանի ՋՐԲԱՇՅԱՆԻՆ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Ժորայի ԲԱԽՇՅԱՆԸ, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Արիստակեսի ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Վազգենի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի և չափագիտության ծառայության առաջատար ճարտարագետ Գևորգ Նիկոլայի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկ Սամվել Լևոնի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Հրանտի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հերթափոխի պետ Տիգրան Համլետի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Սամվել Արարատի ՃԶՄԱՉՅԱՆԸ, «Մատենադարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Մարտիրոսի ՉԻԹՉՅԱՆԸ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով են պարգևատրվել Շիրակի մարզի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի օժանդակ մասի պատասխանատու Մարի Նոյել Ստեթանի ԼՈԿԱՏԵԼԼԻՆ, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսի ՊՈՂՈՍՅԱՆԸ:


***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհվել Վայոց ձորի մարզի «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տեղամասային թերապևտ Գայանե Գուրգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Կոնստանտինի ՔԱՐԱՄՅԱՆԻՆ:

***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Պարգևի ՕՀԱՆՅԱՆԸ, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Հարություն Պավելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Սարգսի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, Արմավիր քաղաքի Ա. Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լուսինե Դիմիտրիի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Խաչատուր Ազատի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Վանաձոր քաղաքի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հեղինե Արթուրի ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի Մ. Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Շուշանիկ Հարությունի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Գավառ քաղաքի ավագ դպրոցի տնօրեն Տաթևիկ Սուրենի ՉԻՉԱԿՅԱՆԸ, Իջևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Ալվարդ Ռազմիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի դասվար Սալոնիկ Հարությունի ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ:

***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Լարիսա Հակոբի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ, Երևան քաղաքի Ռ. Սևակի անվան թիվ 151 հիմնական դպրոցի դասվար Անահիտ Անատոլիի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, Երևան քաղաքի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Գրիշայի ԶԱՏԻԿՅԱՆԻՆ, Գյումրի քաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսյա Ալբերտի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, «Գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական ստուդիա-քոլեջի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Ժիրայրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Հրազդան քաղաքի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Բարմենի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրեն Վարդուշ Արտուշի ԿԱՏԻՆՅԱՆԻՆ:

***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող Սևակ Գարիկի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մենապարող Հրաչյա Արտավազդի ԲԱԴԱԼՅԱՆԸ, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անահիտ Սերյոժայի ԲԱԴԱԼՅԱՆԸ, ռեժիսոր, օպերատոր, քանդակագործ Գուրգեն Ստանիսլավի ԳԱԴԱՉԻԿԸ, «Գոլոս Արմենիի» թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչ Նատալյա Եղիշեի ԳՈՄՑՅԱՆԸ, ջութակահար Վարազդատ Ռազմիկի ԽԱՉՈՒՄՅԱՆԸ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար Արա Շահենի ՀԱԿՈԲՅԱՆԸ, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի ՀԱԿՈԲՅԱՆԸ (Հակոբ ՄՈՎՍԵՍ), պարուսույց, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Խաչիկ Վաղարշակի ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, պարուսույց, Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի ուսուցչուհի Աննա Գրիգորի ՄԱՐԻԿՅԱՆԸ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադիր նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Գրիգորի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, դերասանուհի, ասմունքող Ժենյա Առաքելի ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, գրադարանագետ, մատենագետ, Լոռու մարզային գրադարանի տնօրենի տեղակալ Ֆրոսյա Արամայիսի ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ, արվեստաբան, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարինա Գեղամի ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, երգահան, Ջավախքի մշակույթի տան տնօրեն Ալիկ Մարգարի ՔՍՊՈՅԱՆԸ (աշուղ ԱԼԻՔ-ՋԱՎԱԽՔ):

***
Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի նախագահ Համլետ Գրիգորի ՄՈՎՍԻՍՅԱՆԸ (ՎՐԱՍՏԱՆ), Հալեպի «Սպենդիարյան» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Շահե Հովհաննեսի ՔԵՇԻՇՅԱՆԸ (ՍԻՐԻԱ)

***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ.
Ժողովրդական արտիստի՝ կոմպոզիտոր Մելիք Բաբկենի ՄԱՎԻՍԱՔԱԼՅԱՆԻՆ,
Ժողովրդական նկարչի՝ գեղանկարիչ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Զախար Ավագի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Սլավիկ Բաղդասարի ՊԱՐՈՆՅԱՆԻՆ,
Վաստակավոր արտիստի՝ ջութակահար, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Կարմեն Լևոնի ԹՈՍՈՒՆՅԱՆԻՆ, «Կադանս» անսամբլի կիթառահար Հակոբ Գարեգինի ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆԻՆ, Համազգային պետական թատրոնի դերասանուհի Կարինե Հենրիկի ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ, դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Կամո Համլետի ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ,
Վաստակավոր նկարչի՝ գեղանկարիչ Ռուբեն Սերգեյի ԱՐՈՒՏՉՅԱՆԻՆ:
Արվեստի վաստակավոր գործչի՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Ռուբեն Մինասի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աշոտ Պատվականի ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ, ռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր Վարդան Ռուբենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Մշակույթի վաստակավոր գործչի՝ բանասեր, Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության և զարգացման ծրագրերի բաժնի վարիչ Ալիսա Վոլոդյայի ԱԴԱՄՅԱՆԻՆ, պրոդյուսեր, Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Ասատուր Կարապետի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ, գեղանկարիչ Սոնա Նահապետի ԲԱՆՈՅԱՆԻՆ, դաշնակահար, Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Վահանի ԵՐԿԱՆՅԱՆԻՆ, գրականագետ, արձակագիր Ալեքսանդր Էդվարդի ԹՈՓՉՅԱՆԻՆ, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Սուրենի ԻԳԻԹՅԱՆԻՆ, մանկագիր Յուրի Հակոբի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, Փայտարվեստի պետական թանգարանի տնօրեն Հենրիկ Հովհաննեսի ՍՈԼԱԽՅԱՆԻՆ, կինոռեժիսոր, վավերագրող Գագիկ Գառնիկի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ:

***
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ալեքսան Ջոնիկի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

***
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Վլադիկ Աշոտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

***
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Ավետիք Վոլոդյայի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության և խիզախության համար «Վարդան Մամիկոնյան» շքանշանով է պարգևատրվել գեներալ-լեյտենանտ Վալերի Նարիմանի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Էդգարի ՏՈՆՈՅԱՆԸ, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, գեներալ-մայոր Վլադիմիր Ասատուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, թիվ 19916 զորամասի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի ՄԱԿԱՐՅԱՆԸ,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ թիվ 25836 զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Վազգենի ՄԱԽՍՈՒԴՅԱՆԸ, թիվ 19916 զորամասի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Հենրիխի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, թիվ 14172 զորամասի հրամանատար, գնդապետ Վիտալի Վալերիի ՈՍԿԱՆՅԱՆԸ, թիվ 27527 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վալերիկ Աշոտի ՔՈՉԱՐՅԱՆԸ, ազատամարտիկ Գրիգոր Ռաֆիկի ՍԱՐԳՍՅԱՆԸ,
Արիության մեդալով՝ թիվ 45488 զորամասի հրամանատար, գնդապետ Սուրեն Ալյոշայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, թիվ 39138 զորամասի հրամանատար, գնդապետ Գրիգորի Ռաշիդի ՍԱՀԱԿՅԱՆԸ,
Մարտական ծառայության մեդալով՝ թիվ 43755 զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Սարգիս Սերյոժայի ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, թիվ 55035 զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ժան Շալիկոյի ԲԱԴԵՅԱՆԸ, թիվ 51036 զորամասի ջոկի հրամանատար, շարքային Հենզել Սաշիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, թիվ 73128 զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Գառնիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, թիվ 56265 զորամասի ծառայության պետ, կապիտան Քրիստինա Բաբկենի ԻԼԻԿՉՅԱՆԸ, թիվ 59703 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Վանիկի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, թիվ 10037 զորամասի բաժնի պետ, գնդապետ Գևորգ Ալբերտի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, թիվ 36534 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Միասնիկի ՍԱՀԱԿՅԱՆԸ, թիվ 33651 զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Վիգեն Սամվելի ՍԻՄՈՆՅԱՆԸ, ազատամարտիկներ Արմեն Կամոյի ԼՈԿՅԱՆԸ, Ջհան Անուշավանի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետ, գնդապետ Ավագ Վոլոդյայի ՄԱՐԳԱՐՅԱՆԸ,
Մարտական ծառայության մեդալով՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Ֆրունզի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի ավագ օպերլիազոր, մայոր Դավիթ Աշոտի ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ՀՀ ՊՊԾ բաժանմունքի ավագ թիկնապահ, մայոր Արամ Ֆրեդի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Վազգենի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ,
Մարտական ծառայության մեդալով՝ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Հովիկի ՍԱՖԱՐՅԱՆԸ, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Հրաչիկ Մինասի ՍԱՐԳՍՅԱՆԸ:

***
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Նիկոլայի ԱԶԱՐՅԱՆԸ,
Մարտական ծառայության մեդալով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության մայոր Հայկ Միսակի ԱՐՇԱԿՅԱՆԸ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Շմավոնի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:

***
Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևների արժանացած մի խումբ անձինք ևս այսօր Հանրապետության նախագահից ստացել են իրենց մեդալներն ու կոչումները: 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ջեմմա Գուրգենի ԱՆԱՆՅԱՆԸ,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ ծանրամարտիկ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Յուրի ՍԱՐԳՍՅԱՆԸ: 
Անանիա Շիրակացու մեդալով՝ ՀՀ ազգային վիճակագրության պետական խորհրդի անդամ Գագիկ Սոսի ԳԵՎՈՐԳՅԱՆԸ,
Մխիթար Հերացու մեդալով՝ բժիշկ Հրայր Անդրանիգի ԳԱՐԱԲԵԴՅԱՆԸ (ԱՄՆ):
Վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբի գլխավոր դիրիժոր Լևոն Սամվելի ԹԵՎԱՆՅԱՆԻՆ: 
Արվեստի վաստակավոր գործչի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու Մհեր Ռաֆիկի ՆԱՎՈՅԱՆԻՆ:

***
Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Մատենադարանի հայերեն գրքերի և հրատարակությունների պատասխանատու Վեհանուշ Սարգսի ԹԵՔՅԱՆԸ (ԱՄՆ):
Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառներում ունեցած վաստակի համար Արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Վիգենի ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]