Տարածաշրջանային

Թուրքերը ցանկանում են փոխել Վանա լճի անունը

2 րոպեի ընթերցում

Թուրքերը ցանկանում են փոխել Վանա լճի անունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բիթլիսի նահանգի բնակչությունը հանդես է եկել Վանա լճի անունը «Թաթվանի ծով» վերանվանելու առաջարկությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքը, լճի անունը փոխելու համար բիթլիսցիները որպես «հիմք» նշում են այն, որ լճի հայելու 65 տոկոսը գտնվում է Բիթլիսի նահանգում: Բացի դրանից, Բիթլիսի քաղաքապետ Ֆեհմի Այդընը հայտարարել է, թե Սուլեյմանիեի գրադարանում օսմանյան շրջանին պատկանող մի «փաստաթուղթ» են հայտնաբերել, որտեղ լիճն անվանվում է «Թաթվանի ծով»:

Լճի հարավային մասում գտնվող Թաթվան բնակավայրի համայնաքապետ Մուրադ Էրքանը լրագրողների հետ զրույցում «բացատրել» է լճի անունը փոխելու բիթլիսցիների նպատակը: Նրա խոսքով` ներկայում զբոսաշրջության համար օգտագործվում է միայն Վանա լճի հյուսիսային մասում գտնվող Աղթամար կղզին, այնինչ հարկավոր է լիճն ամբողջությամբ օգտագործել: «Լիճը պետք է օգտագործվի փոխադրումների, սպորտային եւ մշակութային միջոցառումների եւ զբոսաշրջության համար ամբողջությամբ: Այդ իմաստով, Թաթվանի համար կարեւոր է, որ լճին վերադարձվի նրա պատմական անունը», -ասել է նա: Բիթլիսցի մի քաղաքացի էլ առաջարկել է Վանա լիճը վերնավանել «Վան Բիթլիս լիճ»:

Ինչպես երեւում է` թուրքերի համար պատմությունը սկսվում է օսմանյան դարաշրջանով: Այն, որ մինչեւ հեռավորարեւելյան քոչվոր թուրքերի` հայկական բարձրավանդակ ներխուժումը լիճն արդեն Վան էր կոչվում, բնական է, որ անգամ հասու չէ ժամանակակից թուրքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում