Տարածաշրջանային

ՄԻԵԴ-ը հերթական անգամ տուգանել է Թուրքիային

1 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ը հերթական անգամ տուգանել է Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կրկին Թուրքիային դատապարտող որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ՄԻԵԴ-ը այս անգամ գործը վարույթ է ընդունել Ռեմզի Քարադումանի, Ռեշաթ Ուշարի և Ուղուր Ուչարի հայցի հիման վրա: Վերջիններս Անկարայում 2002 թվականին ձերբակալվել էին ահաբեկչական «Հեզբոլլահ» խմբավորման անդամ լինելու հիմնավորմամբ:

ՄԻԵԴ ներկայացված դիմումի մեջ հայցվորները նշել են, որ ձերբակալության ժամանակ իրենք մշտապես ենթարկվել են բռնությունների: Բացի դրանից, հայցվորների պնդմամբ դատական գործի քննության մեջ եղել են թերություններ: Եվրոպական դատարանի որոշմամբ` Թուրքիան պարտավորվել է վճարել 23 հազար եվրո տուգանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում