Տարածաշրջանային

Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչը պատրաստվում էր Չեչնիայում կռվել ռուսների դեմ

1 րոպեի ընթերցում

Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչը պատրաստվում էր Չեչնիայում կռվել ռուսների դեմ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հրահրիչ Յասին Հայալը, ով ցմահ բանտարկություն է կրում Թեքիրդաղի բանտում, պարզվում է` տարիներ առաջ փորձել է Ադրբեջանի վրայով մեկնել Չեչնիա` ռուսների դեմ կռվելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Հայալն օրերս նամակ է ստացել Յուջել Յուջե անունով մի մարդուց, ով նույնպես բանտարկյալ է: Նամակում վերջինս հայտնել է, որ տեսաձայնագրություն ունի, որտեղ Հայալը Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելին խոստովանում է, որ Չեչնիա մեկնելու ժամանակ Ադրբեջանում ձերբակալվել եւ վռնդվել է Թուրքիա: Նամակում Յուջելը հայտնել է, որ հնարավոր է իր մոտ եղած տեսագրությունն օգնի Հայալին, իսկ այն բանից հետո, երբ վերջինիս հայրն այդ ուղղությամբ «գործնական քայլեր» է կատարել, նա հրաժարվել է «օգնել»:

Յասին Հայալը 2004 թ-ին պայթեցրել է Տրապիզոնի McDonald`s-ը, ինչի հետեւանքով 6 մարդ վիրավորվել են: Բանտում կարճ ժամանակ անցկացնելուց հետո Թունջելի օգնությամբ նա ճանապարհվել է Չեչնիա, սակայն ռուսների դեմ կռվելու նրա մտադրությունն այդպես էլ չի իրականացել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում