Տարածաշրջանային

Թուրք լրագրողն արժեւորել է Ջեմալ փաշայի թոռան «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը

1 րոպեի ընթերցում

Թուրք լրագրողն արժեւորել է Ջեմալ փաշայի թոռան  «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Հուրիեթ» թերթի սյունակագիր Ահմեթ Հաքանը բարձր է գնահատել Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը: Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից եւ իրագործողներից մեկի` Ջեմալ փաշայի թոռան հեղինակած գիրքը շուտով պետք է հայտնվի Թուրքիայի գրախանութներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հուրիեթ»-ում արած անդրադարձում թուրք լրագրողը հայտնում է, որ իր համար այդ գիրքն արժեվորող «տարրերից» մեկն այն է, որ գործ ունեն «սեփական պապուն հաղթահարած, քննադատել կարողացած եւ պապու տեսակետներից տարբերվող տեսակետ զարգացրած թոռան հետ»: «Իմ կարծիքով` սա է գլխավոր արժեքը», -նշել է նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում