Թուրքիան Լենքորանում հյուպատոսություն է բացում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատվո հյուպատոսություն է բացում Ադրբեջանի Իրանի հետ սահմանակից Լենքորան քաղաքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azxeber.com լրատվական կայքը: Սեպտեմբերի 8-ին կայանալիք հյուպատոսարանի բացման պաշտոնական արարողությանը պետք է մասնակցի նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը: Թուրքիան 2010 թվականի սեպտեմբերին հյուպատոսություն էր բացել նաեւ Գյանջայում:
Լենքորանը Ադրբեջանի թալիշաբնակ տարածաշրջանի կենտրոնն է: