Տարածաշրջանային

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին պատրաստ է պատարագի

2 րոպեի ընթերցում

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին պատրաստ է պատարագի

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են սեպտեմբերի 9–ինՎանի Աղթամար կղզուՍուրբ Խաչ եկեղեցումկայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com կայքը:

Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն, իր մոտ կանչելով պատարագի պատրաստությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին, աչքի է անցկացրել վերջին բացթողումները: Նախորդ անգամների նման այս անգամ ևս պատարագի նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են Վանի նահանգապետարանի վերահսկողության տակ գործող Գևաշի գավառի ղեկավարությունը և Մշակույթի և տուրիզմի նահանգային վարչությունը:

Պատարագը լուսաբանող լրագրողների համար առանձնացվել են հատուկ վրաններ, իսկ սեպտեմբերի 8–ից արդեն կղզում հատուկ հսկողություն են սահմանելու անվտանգության աշխատակիցներն ու բուժաշխատողները: «Ներկայում ոչ մի բացթողում չի մնացել: Սպասում ենք ակտիվ մասնակցություն: Հյուրանոցներում արդեն իսկ համարներ են վարձվել: Սպասում ենք մոտ երեք հազար հյուրերի: Հյուրերին կղզի տեղափոխելու համար նրանց տրամադրության տակ կլինեն 14 նավեր»,- ասել է Գևաշի գավառապետ Յուսուֆ Գյունին:

Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկականեկեղեցում սեպտեմբերի 9–ին կայանալիք պատարագը երրորդն է լինելու 2007 թվականին եկեղեցու վերանորոգումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում