Միջազգային

Իսրայելը ռմբակոծել է Գազայի ուղղությամբ. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Իսրայելը ռմբակոծել է Գազայի ուղղությամբ. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի առողջապահության նախարարությունից տեղեկություններ են ստացվել, որ Գազայի տարածքում իսրայական ռմբակոծության հետեւանքով երեք պաղեստինցի է զոհվել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իսրայելական տաները ռմբակոծել են Բեյթ Հանուն քաղաքը: Մի քանի օրվա ընթացքում Գազայի տարածքում արդեն վեց մարդ է զոհվել:

Իսրայելական աղբյուներն իրենց հերթին տեղեկացնում են, որ իսրայելական տանկերը ռմբակոծությունը սկսել են ապստամբների ուղղությամբ, ոովքեր փորձել են պայթուցիկ սարք տեղադրել Բեյթ Հանունի շրջանում:Բացի դրանից, իսրայելական տանկերը հարվածներ են հասցրել նաեւ ալ Մագազի շրջանի ուղղությամբ:

Իսրայելի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սպանվածները ապստամբներ են եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում