Միջազգային

Աշխատանքից ազատվելուց հետո բրիտանացի երեք նախարարներ արտասվել են վարչապետի աչքի առաջ

1 րոպեի ընթերցում

Աշխատանքից ազատվելուց հետո բրիտանացի երեք նախարարներ արտասվել են վարչապետի աչքի առաջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի երեք նախարարներ սկսել են լաց լինել կառավարության փակ նիստի ժամանակ, որտեղ վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է նրանց ազատման մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական Sun թերթի սեպտեմբերի 6-ի տեղեկատվությանը:

Միջադեպը տեղի Է ունեցել լույս երկուշաբթի գիշերը, երբ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարը վերադասավորումներ Է կատարել երկրի կառավարության կազմում, որոնք ամենաընդգրկունն են եղել դրա կազմավորման պահից ի վեր, բայց չեն վերաբերել հանգուցային քաղաքական գործիչներին:

Ինչպես գրում Է Sun-ը, վկայակոչելով անանուն մի աղբյուր, որը ներկա Է եղել նիստին, ազատման մասին լուրը լսելուց հետո արցունքներ են հոսել Ուելսի գործերի նախարար Շարոն Գիլանի այտերով: Բացի այդ, իրեն չի կարողացել զսպել եւ սկսել Է լաց լինել շրջակա միջավայրի հարցերի այժմ արդեն նախկին նախարար Կարոլին Սփիլմանը: Արտասվել Է եւս մեկ նախկին նախարար, սակայն թերթը նրա անունը չի նշում:

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Քեմերոնի համար անակնկալ Է դարձել իր ենթակաների նման հուզական արձագանքը, եւ նա զրուցակիցներից մեկին հայտարարել Է. «Իմ թիմակիցները խելքները թռցրել են»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում