Տարածաշրջանային

Թուրքիայում զինապահեստի պայթյունի պատճառովշրջակայքը լցվել է չպայթած նռնակներով եւ ականներով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում զինապահեստի պայթյունի պատճառովշրջակայքը լցվել է չպայթած նռնակներով եւ ականներով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Աֆյոնքարահիսարի զորանոցի պահեստում սեպտեմբերի 5-ի գիշերը տեղի ունեցած հզոր պայթյունի եւ դրանից բռնկված հրդեհի հետեւանքով շրջակայքը լցվել է չպայթած «Իգլո» տեսակի նռնակներով եւ ականներով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի անտառների եւ ջրային գործերի նախարար Վեյսել Էրօղլուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքը, թուրք նախարարը մոտական բնակավայրերի բնակչությանը զգուշացրել է ուշադիր լինել եւ նռնակ կամ ական հայտնաբերելու դեպքում հայտնել անվտանգության մարմիններին:

Թուրքիայի անվտանգության մարմիններն արգելել են լրագրողների եւ հեռուստաալիքների թղթակիցների մուտքը պայթյունի վայր` քանի դեռ պատկան կառույցները տարածքը չեն մաքրել նռնակներից:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ զինապահեստի պայթյունը տեղի է ունեցել նռնակները տեսակավորելու եւ դասակարգելու աշխատանքներ կատարելու ժամանակ, որի ընթացքում մի նռնակ է պայթել: Վիրավորված զինվորներից մեկը հայտնել է, որ այդ պահին պահեստում 30 զինծառայողներ են եղել:

Պայթունի հետեւանքով, նախնական տվյալներով, զոհվել է Թուրքիայի զինված ուժերի 25 զինծառայողներ, եւս չորսը` վիրավորվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում