Բիլ Քլինթոնը Բարաք Օբամային առաջադրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես Բարաք Օբամային առաջադրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով France-Presse-ին, Հյուսիսային Կարոլինայում ընթացող կուսակցության համագումարի որոշումը հրապարակել է ԱՄՆ- ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:
Իր ելույթում Քլինթոնը հայտարարել է, որ Օբամայի հետ ԱՄՆ-ը «անկասկած կկառուցի ամերիկյան երազանքի նոր տնտեսությունը»: «Ես ցանկանում եմ, որ նախագահ դառնա այն մարդը, որն այնքան խելք ունեցավ, որ ամուսնանա Միշել Օբամայի հետ»,- կատակել է ԱՄՆ-ի 42-րդ նախագահը:
Այժմ Օբաման պետք է իր պաշտոնական համաձայնությունը տա ընտրություններին մասնակցելու համար: Ինչպես սպասվում է, համապատասխան հայտարարությունը կարվի սեպտեմբերի 6-ի երեկոյան (Երեւանի ժամանակով` սեպտեմբերի 7-ի առավոտյան):
Ընտրություններում Օբամայի գլխավոր մրցակիցը կլինի Միթ Ռոմնին, որը քվեարկվելու է Հանրապետական կուսակցությունից:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կուենան նոյեմբերի 6-ին: